Ավստալիայի Վիկտորիա նահանգում 25 անտառային հրդեհներ են մոլեգնում, որոնց մեծ մասն անվերահսկելի են դարձել։
Կիրակի դրանց հետևանքով ավելի քան 40 հազար հա անտառային տարածք, 20 տուն է այրվել։ Մի քանի հրդեհային կրակներ մոտենում են Մալբուրն քաղաքից դեպի հյուսիս գտնվող քաղաքներին։
Ուժեղ քամիները դժվարեցնում են հրդեհների մարման աշխատանքները։
Տուժածների մասին տվյալներ դեռ չեն հաղորդվել։