Ավստրալիայում օդի բարձր ջերմաստիճանի հետևանքով անցած շաբաթ առաջացած հրդեհների մաշտաբային աճ է գրանցվել, հայտնում է ITAR-TASS-ը:
Ադելաիդայում և Մելբուռնում օդի ջերմաստիճանը 5 օր անընդմեջ 40 աստիճանից բարձր է գրանցվել, բայց այսօր ջերմաստիճանի նվազում է դիտվել, և վերնշված շրջաններում սպասվում է 25-30 աստիճան տաքություն:
Եղանակի փոփոխությունը զուգակցվում է քամու ուժգնացմամբ, որի հետևանքով կրակի տարածվում է, մակերերսն ընդարձակվում:
Վիկտորիա նահանգում մոլեգնում է 35 հրդեհ:
Կրակն արդեն ոչնչացրել է 50 հա անտառ և մոտեցել Հոլս Գեփ քաղաքին:
Հարավային Ավստրալիայում 30-ից ավելի հրդեհները շարունակվում են, սակայն դրանց մեծ մասն արդեն վերահսողության տակ է գտնվում: