Ավստրալիայում շնաձկան հարձակման հետևանքով 28-ամյա երիտասարդ է մահացել: Միջադեպը տեղի է ունեցել Ադելաիդա քաղաքի մոտակա լողափում: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Ըստ ականատեսների վկայության, հսկա շնաձուկը հարձակվել է տղամարդու վրա ստորջրյա որսի ժամանակ:
Ոստիկանությունը շտապ փակել է մի քանի մոտակա լողափեր: Ներկայումս մահացածի մարմնի որոնման աշխատանքներ են ընթանում: