5647 դիտում
22:13 09-02-2014
Աճառյան փողոցում բախվել են 31-ամյա վարորդների Mercedes-ն ու Opel-ը
Այսօր` փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 31-ամյա Արեմն Խոցանյանի վարած Mercedes մակնիշի 13 ՕՍ 235 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ 31-ամյա Տիգրան Զաքարյանի վարած Opel մակնիշի 35 VТ 771 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով վիրավորներ չկան, սակայն վթարի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Opel-ի մեջ հայտնաբերել են արյունոտված բժշկական պարագաներ:
Կարճ ժամանակում ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Բախման հետևանքով բացվել էին մեքենաների անվտանգության բարձիկները:
Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15436 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35564 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց