Հռոմեական դերբին ավարտվեց խաղաղ ելքով, «Յուվենտուս»-ը միավորներ կորցրեց Վերոնայում. տեսանյութ
Իտալական Ա Սերիայում տեղի ունեցան 23-րդ տուրի հերթական հանդիպումները: Հռոմեական դերբիի շրջանակում մրցեցին «Լացիո»-ն և «Ռոմա»-ն: Երկու անհաշտ մրցակիցների հանդիպումն ավարտվեց խաղաղ ելքով: Թիմերը չկարողացան գտնել միմյանց դարպասը տանող ճանապարհը:
Զուգահեռաբար ընթացող խաղերից մյուսում առաջատար «Յուվենտուս»-ը միավորներ կորցրեց «Վերոնա»-ի հետ խաղում: Թուրինցիները համարձակվեցին ձեռքներից բաց թողնել երկու գնդակի առավելությունը: Տանտերերը կարողացան պարտությունից խուսափել խաղի 94-րդ րոպեին: «Վերոնա»-ի կազմում փրարարի դերում հանդես եկավ Խուանիտոն:
23-րդ տուր
«Սամպդորիա» - «Կալյարի»`1:0
Գոլ` Գաստալդելլո 11'
«Պարմա» - «Կատանիա»`0:0
«Լիվորնո» - «Ջենովա»`0:1
Գոլ` Անտոնելլի 10'
«Վերոնա» - «Յուվենտուս»`2:2
Գոլեր` Տոնի 52', Խուանիտո 94' - Տևես 4', 21'
«Լացիո» - «Ռոմա»`0:0
«Տորինո» - «Բոլոնիա»`1:2
Գոլեր` Իմմոբիլե 5' – Կրիստալդո 11', 24'