Բունդեսլիգայի 20-րդ տուրի շրջանակում տեղի ունեցավ բավարական 188-րդ դերբին, որի շրջանակում «Բավարիա»-ն արտագնա խաղում ուժերը չափեց «Նյուրնբերգ»-ի հետ: Ավանդաբար «Նյուրնբերգ»-ը սեփական հարկի տակ մյունխենցիների համար բարդ մրցակից է համարվում, սակայն այս անգամ Պեպ Գվարդիոլայի սաները խնդիրներ չունեցան և Նյուրնբերգից հեռացան երեք միավորով: Այս հաղթանակից հետո մյունխենյան ակումբը վաստակեց 56 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Բայեր»-ը առաջատարին զիջում է 13 միավորով:
«Նյուրնբերգ» - «Բավարիա»`0:2
Գոլեր` Մանջուկիչ 18', Լահմ 49'