1296 դիտում
21:17 07-02-2014
Փետրվարի 12-ից նոր արագաչափներ միջպետական նշանակության ավտոճանապարհներին
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, փետրվարի 12-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Մ-6 «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 89.2-րդ կմ (Պտղավան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
2. Մ-16 «Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6» միջպետական նշանակության ավտոճանապարհի 7.6-րդ կմ (Սարիգյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
3. Մ-16 «Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6» միջպետական նշանակության ավտոճանապարհի 35.6-րդ կմ (Ջուջևան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
4. Մ-16 «Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6» միջպետական նշանակության ավտոճանապարհի 48.1-րդ կմ (Բերդավան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
[i]
Ճանապարհային ոստիկանություն
[/i]
Նմանատիպ նյութեր
2115 դիտում
11:32 26-05-2014
Մայիսի 26-ից նոր արագաչափ սարքեր` միջպետական նշանակության ավտոճանապարհներին
6164 դիտում
23:05 21-08-2014
Սեպտեմբերի 1-ից նոր արագաչափեր միջպետական նշանակության ավտոճանապարհներին և Երևան քաղաքում
1787 դիտում
14:13 25-03-2014
Միջպետական նշանակության ավտոճանապարհներին արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են
Այս բաժնից
859 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը