211652_close_icon
views-count1790 դիտում article-date 14:13 25-03-2014

Միջպետական նշանակության ավտոճանապարհներին արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2014 թ. մարտի 31-ից գործարկվելու է Մ-3 «Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 26.2-րդ կմ հատվածում (Արմավիրի մարզի Շահումյան գյուղի վարչական տարածք) տեղադրված արագաչափ սարքը (երկու ուղղություններով), որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: [i]Ճանապարհային ոստիկանություն[/i]

Նմանատիպ նյութեր