Տիլդա Սուինթոնը կլինի Բենեդիկտ Քամբերբեթչի խաղընկերը՝ «Դոկտոր Սթրենջ» կոմիքսների ֆիլմում
Ինչպես տեղեկացնում է «spletnik.ru»-ն, Տիլդա Սուինթոնը բանակցություններ է վարում «Դոկտոր Սթրենջ» (Doctor Strange) կոմիքսի էկրանավորման մեջ նկարահանվելու շուրջ: Ուշագրավ է, որ նրան առաջարկվել է տղամարդու կերպարի՝ Դոկտոր Սթրենջի մարզչի դերը:
Նոր ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2016-ի նոյեմբերին, ԱՄՆ-ում: Ֆիլմի ռեժիսորը կլինի Սքոթթ Դերիքսոնը:
Այսպիսով, Տիլդա Սուինթոնը կդառնա ֆիլմում Բենեդիկտ Քամբերբեթչի խաղընկերը, ով ավելի վաղ էր հրավերք ստացել և արդեն անցել է մարզահրապարակում մարզումների: