211652_close_icon

Պատրիկ Էբերտը մոտ է «Սպարտակ» տեղափոխվելուն

views-count1405 դիտում article-date 20:04 05-02-2014
«Վալյադոլիդ»-ի գերմանացի կիսապաշտպան Պատրիկ Էբերտը իր կարիերան ամենայն հավանականությամբ կշարունակի Մոսկվայի «Սպարտակ»-ում, հայտնում է Championat.com-ը: Երեկ ֆուտբոլիստը ժամանել է Մոսկվա, որտեղ բուժզննում անցնելուց հետո պետք է պայամանագիր կնքի ռուսական ակումբի հետ: Էբերտի տրանսֆերի հիմնական բարդությունը համարվում է «Վալյադոլիդ»-ի նախագահի ֆինանասկան պահանջը: Ֆուտբոլիստի տեղափոխության համար իսպանական ակումբի ղեկավարությունը պահանջում է նվազագույնը 1 մլն եվրո: Էբերտի պայամանագրի ժամկետը իսպանական ակումբի հետ լրանում է 2014 թվականի ամռանը, սակայն խաղացողը ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ:

Նմանատիպ նյութեր