Ստեղծվելու է Հայաստանի մշակութային արժեքների էլեկտրոնային շտեմարան
Ս. թ. փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Կոմիտաս» դահլիճում կայացել է մամուլի ասուլիս. ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2014 թվականի մշակույթի ոլորտի գերակա ուղղությունները, որոնցից առաջնահերթ է համարում Հայկական ժառանգության էլեկտրոնային շտեմարանների ստեղծումը, որոնք կարելի է դիտել օնլայն տարբերակով` Ազգային գրադարանի կայքում:
Կմեկնարկեն «Հայ պարբերական մամուլ» և «Հայ գիրք» համահավաք շտեմարանների ստեղծման աշխատանքները:
«Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծման ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը. Կստեղծվեն մշակութային արժեքների միասնական հաշվառման համակարգի ներդրման և սպասարկող ծրագրաշարերի, եռալեզու էլեկտրոնային տիրույթի ստեղծման, գործարկման, շտեմարանի արտոնագրման, օգտագործման համար իրավական հիմքեր»,-նշել է նախարարը: