211652_close_icon
views-count782 դիտում article-date 16:14 07-02-2014

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7–ին` ժամը 14.30–ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր