211652_close_icon
views-count1511 դիտում article-date 23:22 27-03-2014

Օբաման Հռոմի պապին նվիրել է Սպիտակ տան այգու սերմերից

Վատիկանում առաջին անգամ տեղի է ունեցել Բարակ Օբամայի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Vatican Radio֊ն։ Փակ դռների հետևում հանդիպումը մոտ 1 ժամ է տևել, որից հետո Օբաման Հռոմի պապին ներկայացրել է ԱՄՆ֊ի պատվիրակության ներկայացուցիչներին, այդ թվում գլխավոր պետքարտուղար Ջոն Քերրիին։ Նախագահ Բարաք Օբաման քահանայապետին Սպիտակ տան այգում աճող բույսերի սերմերով լի տուփ է հանձնել` ի նշան հարգանքի: Օբաման նաև նրան Սպիտակ տուն է հրավիրել։ Հռոմի պապը Օբամային հրեշտակի պատկերով հուշամեդալ է նվիրել։

Նմանատիպ նյութեր