Կառավարությունը խոստանում է բնակարանով ապահովել պետական ծառայողներին. տեսանյութ
Վանաձորում գազամատակարարումը լիարժեք կվերականգնվի կարճ ժամկետում: Փոխվարչապետը զեկուցեց: Վարչապետը Արմեն Գեւորգյանին հանձնարարեց կարճ ժամանակահատվածում լուծել Վանաձորում առաջացած խնդիրները:
Ավելի քան 3500 պետական ծառայողներ ցանկություն են հայտնել մասնակցել բնակարանաշինության ծրագրին: Նոր բնակարանները կառուցվելու են Արաբկիր վարչական շրջանում:
Մայրաքաղաքում արագաչափերի տեղադրման գործընթացը մոտ է ավարտին: Բաղրամյան պողոտայում, դպրոցների հարեւանությամբ տեղադրված արագաչափերի ցուցանիշը ժամը 18.00-ից հետո 40 կմ/ժ-ից ավելի բարձր կլինի:
Այս տարի էլ կառավարությունը պարարտանյութ, դիզելային վառելանյութ և սերմացու կտրամադրի անցյալ տարվա գներով: Թանկացման մասին խոսակցությունները անհիմն են:
Էկոնոմիկայի նախարարի խոսքով` Մաքսային միության հետ բանակցությունների արդյունքում Հայաստանը արտոնություններ կստանա որոշ ապրանքատեսակների մասով: Դա նշանակում է, որ այդ ապրանքների մաքսատուրքերը չեն բարձրանա: Այդ ապրանքների ցանկն այժմ հստակեցվում է գործարարների հետ` բանակցությունները սկսելու համար:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1391706409]armnewstv.am [/url]



