211652_close_icon
views-count1350 դիտում article-date 15:06 06-02-2014

Դերասանուհի Էլիզաբեթ Հերլին Բիլ Քլինթոնի սիրուհին է եղել

Այսօր բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձել են ԱՄՆ նախկին նախագահ Բիլի Քլինթոնի և դերասանուհի Էլիզաբեթ Հերլիի միջև կրքոտ սիրավեպին, որը սկսվել էր դեռևս 1988 թ-ին: Բանն այն է, որ Radar Online և Globe կայքերիի թղթակիցները ձայնագրություն են գտել, որտեղ դերասան Թոմ Սայզմորը պատմում է այն մասին, թե ինչպես է ծանոթացրել Էլիզաբեթին ու Բիլին, ով այդ ժամանակ ԱՄՆ նախագահն էր: Ձայնագրությունն արվել է այս տարվա հունվարին: Սայզմորը պատմել է նաև , որ 1998-ին՝ Մոնիկա Լևինսկիի հետ սկանդալի ամենաթեժ պահերին 67-ամյա Քլինթոնը իրենից խնդրել է բրիտանական աստղի հեռախոսահամարն ու զանգահարել նրան: Սայզմորն ասել է, որ Քլինթոն Հերլիին զանգահարելով ասել է, որ քիչ ժամանակ ունի ու անմիջապես նրա հետևից օդանավ է ուղարկում: Ժամեր անց Հերլին գաղտնի գործակալի հետ ժամանել է Սպիտակ տուն ու չորս օր մնացել նախագահի նստավայրում: Քլինթոնն ու Հերլին բաժանվել են, երբ նախագահը զգացել է, որ սիրահարվում է: Սայզմորը նշել է, որ մեկ տարի անց Քլինթոնը դադարել է զանգահարել դերասանուհուն: Իր հերթին դերասանուհու խոսնակը չի հեքել այս լուրը, սակայն նշել է, որ չի պատրաստվում մեկնաբանել դերասանուհու և նախագահի միջև տեղ գտած հարաբերությունները:

Նմանատիպ նյութեր