211652_close_icon
views-count1896 դիտում article-date 19:08 14-06-2014

Բիլ Քլինթոնի դուստրը մեկ րոպեում վաստակում է ավելի քան 26 հազար դոլար

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնը, 2011 թվականի նոյեմբերից աշխատում է NBC News-ում՝ որպես հատուկ թղթակից: Նա տարեկան ստանում է 600 հազար դոլար աշխատավարձ,իսկ րոպեում վաստակում 26.724 դոլար: Ավելի վաղ Չ. Քլինթոնն աշխատել է «Rock Centre» տեղեկատվական ծրագրում, իսկ հետո նա աշխատել է «Evening News NBC»-ում, որը սպասարկում է գիշերային նորությունները: Սակայն Չելսիի աշխատավարձի մասին գործակալության աշխատակիցները չեն ցանկանում բարձրաձայնել: «Մենք չենք տարածում իր աշխատավարձի մասին տեղեկություն: «NBC News»-ը հպարտ է աշխատել Չելսիի հետ»,-ասել է կենտրոնի ներկայացուցիչը: Սակայն, ինչպես պարզաբանում է «Business Insider»-ը, վերջին 2 տարի և 7 ամսում Չելսի Քլինթոնը հեռուստաեթերում երևացել է ընդամենը 58 րոպե:

Նմանատիպ նյութեր