211652_close_icon
views-count2143 դիտում article-date 14:37 05-03-2016

Բիլ Քլինթոնի ձերբակալման խնդրագրի ներքո շուրջ 100 հազար մարդ է ստորագրել

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնին ձերբակալելու համար ստեղծված խնդագրի տակ արդեն մոտ 100 հազար մարդ է ստորագրել, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները: Մասաչուսեթս նահանգի գլխավոր դատախազ Մաուրա Հեյլիին ուղղված խնդրագրում պահանջում են ձերբակալել Բ. Քլինթոնին՝ իբրև թե ընտրական իրավունքները կոպտորեն խախտելու համար: Բացի այդ, Բերռնի Սանդերսի կողմնակիցներից մոչ մեծ խումբ բողոքի ակցիա է անցկացնելու Սպիտակ Տան դիմաց այսօր, որպեսզի վերաքվեարկություն անցկացվի: Նշենք, որ Քլինթոնի նկատմամբ մեղադրանքներ սկսվեցին այն բանից հետո, երբ Բոսթոնի քաղաքապետ Մարթի Ուոլշը նախորդ երեքշաբթի մտան Արևմտյան Ռոքսբերրիի ընտրատեղամաս, որպեսզի շփվեն քվեարկողների հետ, լուսանկարվեն, ինչպես նաև շնորհակալություն հայտնեն ընտրողներին:

Նմանատիպ նյութեր