211652_close_icon

Աֆղանստանում ձնաբքի հետևանքով ավելի քան 16 մարդ է մահացել

views-count1939 դիտում article-date 22:18 05-02-2014
Աֆղանստանի հյուսիսային շրջաններում ձնաբքի հետևանքով ավելի քան 16 զոհ է գրանցվել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը` վկայակոչելով «Բոհդի» գործակալությանը: Ըստ գործակալության տվյալների, ձնաբքի հետևանքով մի շարք լեռնային շրջաններ կաթվածահար են եղել: Իրավիճակը սրվել է, քանզի շատ գյուղերում սպառվել է ջեռուցման համար նախատեսված վառելիքի պաշարները: Տեղի իշխանությունները հայտնել են, որ բնակչության տարհանման համար միջոցներ չկան: Փրկարարական աշխատանքներում ներառվել է աֆղանական բանակը:

Նմանատիպ նյութեր