Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով
Փետրվարի 5-ին հանրապետության տարածքում ամենուրեք կպահպանվի պարզ, առանց տեղումների եղանակը: Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է քամի 10-13մ/վրկ, բուք և ցածր տեսանելիություն:
Ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, տեղ-տեղ, քամու բերած ձյան հետևանքով` դժվարանցանելիություն:
[color=#CC0000]Ուղևորությունից առաջ ճշտեք ճանապարհների վիճակը:[/color] Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով: Ըստ նախնական տվյալների, եղանակը Հայաստանում առաջիկա 2-3 օրերին էապես կտաքանա:
Եղանակը Երևանում. փետրվարի 5-ին սպասվում է պարզ, առանց տեղումների եղանակ, տեղ-տեղ հնարավոր է մերկասառույց: Օդի ջերմաստիճանը գիշերը -11-14, ցերեկը -2+1:
Աղբյուր՝ www.weather.am