211652_close_icon

Սաստիկ բուք՝ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում

views-count1243 դիտում article-date 10:36 05-02-2014
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Կապանի, Նոյեմբերյանի, Գորիս–Կապան ավտոճանապարհներին, ինչպես նաև Տավուշի (Բերդ - Ճամբարակ) ճանապարհահատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում սաստիկ բուք է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր