211652_close_icon
views-count1230 դիտում article-date 09:57 04-02-2015

Աշոցքի, Ախուրյանի և Սպիտակի տարածաշրջաններում տեղում է ձյուն. սաստիկ բուք է Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի և Սպիտակի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում սաստիկ քամի է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր