211652_close_icon
views-count984 դիտում article-date 18:09 03-02-2014

Թալինի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Նոյեմբերյանի, Գավառի, Գորիս – Կապան ավտոճանապարհներին, Որոտանի ոլորաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Թալինի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն: Բարձրադիր վայրերում առկա մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, ինչպես նաև աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր