Փետրվարի 2-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները 1983 թ. ծնված Գառնիկ Ա.-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել բաժին:
Պարզվել է, որ նա 2013 թ. դեկտեմբերին իր ծանոթ` 1986 թ. ծնված Զարմեն Խ.-ի և ընկերոջ` ոմն Կոլոյի հետ Գեղաշեն գյուղում կայանված էքսկավատորի վրայից գողացել են հիդրոպոմպը:
Գողոնն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կոլոյի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]