Տղամարդ, որ զբաղվում է ձեռագործությամբ. տեսանյութ
Արդեն մեկ տարի ու երեք ամիս է, ինչ Կարապետը հաստատվել է Հայաստանում: Ազգականների հետ առայժմ ապրում է վարձակալած բնակարանում, բայց նպատակ ունի` իր տունը ստեղծել հայրենիքում:
Կարապետը ձեռաքգործ նկարները վաճառում է 5 հազար դրամից սկսած: Արժեքը կախված է աշխատանքի ծավալից ու նկարի չափսերից: Կարող է աշխատել 2-3 ժամ անընդմեջ: 25 հազար դրամ արժողությամբ այս սրբապատկերն արդեն գտել է իր տիրոջը:
Աշխատում է պահպանել բնօրինակի տեսքը` գույների խաղն ու լուծումները: Ամեն մարդու բան չի` ասում է Կարապետն ու համբերատարորեն ուլունքն անցկացնում թելին:
Մասնագիտությամբ ավտոմեխանիկ Կարապետ Գալուշյանը նպատակ ունի` բացել անհատական ցուցահանդես:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/1391266442]Armnewstv.am[/url]