211652_close_icon
views-count1184 դիտում article-date 13:32 03-02-2014

Դեղատան աշխատակցուհուց բացահայտ հափշտակել է դեղամիջոց և դիմել է փախուստի

Փետրվարի 1-ին, ժամը 15.20-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Գյուլբենկյան փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արսեն Դ.-ին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Գյուլբենկյան փողոցի 24/101 հասցեում գործող դեղատան աշխատակցուհուց բացահայտ հափշտակելով` 3 տուփ «Սոլպադին» դեղամիջոցի 24 դեղահաբ, 1 սրվակ «Լիդոկային», 1 սրվակ յոդի լուծույթ և մեկանգամյա օգտագործման 4 ներարկիչ, դիմել է փախուստի: Հափշտակվածն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր