211652_close_icon
views-count2898 դիտում article-date 22:36 02-02-2014

Լևոն Արոնյանը իր հաղթանակը նվիրել է Շառլ Ազնավուրին

Ցյուրիխի գերմրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյան սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել ԱՄՆ-ը ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային և գլխավորել է մրցաշարային աղյուսակը: Արոնյանը իր հաղթանակը նվիրել է ֆրանսահայ մեծանուն երգիչ, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրին, ով պարտիայից առաջ հանդիպել է հայ շախմատիստին: Այդ մասին Արոնյանը գրել է իր Twitter-ի էջում: Նշենք, որ Շառլ Ազնավուրը Հայաստանի հանրապետության դեսպանն է Շվեյցարիայում:

Նմանատիպ նյութեր