211652_close_icon
views-count637 դիտում article-date 11:13 22-05-2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ 90-ամյա հոբելյանի առթիվ

ՀՀ վարչապետի ուղերձում ասվում է. «Սիրելի´ Շառլ Ազնավուր, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ: Ձեր ստեղծագործություններն ու հայրենասիրական կեցվածքը սերնդեսերունդ ոգևորել ու հիացրել են միլիոնավոր մարդկանց: Մենք հպարտանում ենք բացառիկ արվեստագետի և մեծ հայի Ձեր տեսակով, ով բարձր է պահում աշխարհում հայի անունն ու պատիվը: Դուք բոլոր ժամանակների մեծագույն մարդկանցից եք, ում անվերապահորեն սիրում է ողջ հայ ժողովուրդը: Մեծարգո շանսոնյե, ևս մեկ անգամ ընդունեք ջերմագին շնորհավորանքներս 90-ամյա հոբելյանի առթիվ: Մաղթում եմ Ձեզ, սիրելի մաեստրո, քաջառողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ»:

Նմանատիպ նյութեր