Լևոն Հայրապետյանի աջակիցները Շառլ Ազնավուրին խնդրել են հետաձգել իր մոսկովյան համերգը
«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբի հաղորդագրության մեջ ասվում է. «Մեծագույն շանսոնյե Շառլ Ազնավուրը վերջին անգամ հանդես կգա Ռուսաստանում: Համերգը տեղի է ունենալու Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում՝ 2014 թվականի հոկտեմբերի 3-ին: Շառլ Ազնավուրը հռչակավոր երգիչ և հազարավոր ստեղծագործությունների հեղինակ է, որոնցից շատերը ոչ միայն ֆրանսիական, այլ նաև համաշխարհային էստրադայի գանձանակում են հայտնվել…
Ի նշան բողոքի՝ ողջ հայ ազգը խնդրում է մեծագույն հային, արտիստին և մարդուն հետաձգել իր համերգը Մոսկվայում: Մենք նաև գիտակցում ենք, որ համերգի հետաձգումը կորուստների հետ է կապված: Ձեր իմպրեսարիոն կարող է կապ հաստատել Արթուր Սաֆարյանի հետ Լևոն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջի միջոցով:
Հարգանքներով՝ սպասում ենք Ձեր պատասխանին»: