ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզի Սիփան, Ավշեն, Շենկանի գյուղերի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի է Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան, Շիրակի մարզի Այգաբաց-Ախուրյան-Բասեն, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը:
Երևան-Սևան ավտոճանապարհի 24-25-րդ, 37-39-րդ կմ-ին առկա է բուք:
Սյունիքի մարզում, Գորիս-Կապան և Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդների երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: