Վերամիավորված հանրահայտ «Տատու» խումբը կերգի Սոչիի Օլիմպիական խաղերի բացմանը
Ռուսական հանրահայտ «Տատու» խումբը փետրվարի 7-ին հանդես կգա Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Նշվում է, որ հանուն Օլիմպիական խաղերի՝ խմբի նախկին անդամները՝ Յուլյան և Լենան, համաձայնվել են վերամիավորվել և Սոչիի բազմահազարանոց հանդիսատեսի առաջ երգել:
Մեծ համբավ ունեցող խումբը մի քանի տարի առաջ հայտարարեց իր գործունեությունը դադարեցբելու մասին: Աղջիկները սկսեցին առանձին շարունակել իրենց երաժշտական կարիերան, սակայն դա շատ թե քիչ հաջողվեց Լենա Կատինային: