Բուքը շարունակվում է Գյումրիի, Աշոցքի, Արթիկի տարածաշրջաններում և Ջաջուռի լեռնանցքում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Սևանի, Նոյեմբերյանի և Լաչինի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Բուքը շարունակվում է Գյումրի – Աշոցք, Գյումրի - Ջաջուռ լեռնանցքում և Աշոցքի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արթիկի տարածաշրջանում:
Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով:
Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի և Լաչինի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են: