1337 դիտում
12:31 01-02-2014
Բուքը սաստկացել է Կոտայքի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում և Ջաջուռի լեռնանցքում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1–ին` ժամը 11 :30–ի դրությամբ, Սևանի, Ստեփանավանի, Տաշիրի, Իջևանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին տեղ- տեղ առկա է մերկասառույց: Բուքը սաստկացել է Գյումրի – Աշոցք, Գյումրի - Ջաջուռի լեռնանցքում, Կոտայքի և Սևանի տարածաշրջաններում:
Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար հատվածով:
Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Վանաձորի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մարտունու տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Նմանատիպ նյութեր
1482 դիտում
18:08 01-02-2014
Բուքը շարունակվում է Գյումրիի, Աշոցքի, Արթիկի տարածաշրջաններում և Ջաջուռի լեռնանցքում
2074 դիտում
16:12 28-02-2019
Գավառի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում, Քեթիի լեռնանցքում և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում գետնաբուք է
Այս բաժնից
772 դիտում
11:35 03-01-2025
Մոլդովան կարող է արգելել հայկական ավիաընկերության գործունեությունը
910 դիտում
10:16 03-01-2025
Շնորհավորում եմ բոլորիս 2025 թվականի առաջին աշխատանքային օրվա առիթով. Նիկոլ Փաշինյան
1405 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել