211652_close_icon
views-count1159 դիտում article-date 14:32 01-02-2014

Զենք-զինամթերք` կամավոր

Հունվարի 30-ին, ժամը 13.30-ին, 1965 թ. ծնված Սերգեյ Ի.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում կամավոր հանձնել է երկփողանի ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 69 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** Հունվարի 30-ին, ժամը 13.00-ին, 1970 թ. ծնված Ալինա Մ.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր հանձնել է ականանետի հրթիռ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի դատարկ պահունակ, գնդացրի փամփուշտների դատարկ ժապավեն և տարբեր տրամաչափի 166 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Հունվարի 30-ին, ժամը 22.30-ին, 1962 թ. ծնված Էդվարդ Մ.-ն ոստիկանության Իջևանի բաժնում կամավոր հանձնել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 284, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 117 և «ԴՇԿ» տիպի հրազենի 12.7 մմ տրամաչափի 1 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Հունվարի 30-ին, ժամը 16.30-ին, 1973 թ. ծնված Կարեն Ա.-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, ինքնաշեն նռնակ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 46 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Հունվարի 30-ին, ժամը 15.30-ին, 1968 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր