Թայվանին վրա հասած անոմալ ցրտի հետևանքով 57 մարդ է մահացել, որոնց մեծ մասը տարեցներ են եղել, հաղորդում է Associated Press-ը:
Օդի ջերմաստիճանը նվազել է այդ երկրի կլիմային համար ոչ սովորական՝ մինչև -4 աստիճան՝ ռեկորդ հանդիսանալով վերջին 16 տարիների համար:
Նշվում է, որ մահացածները հիմնականում հոսպիտալացվել են սրտի ու շնչառության հետ կապված խնդիրներով: