211652_close_icon
views-count944 դիտում article-date 18:44 31-01-2014

ՀՀ ՊՆ առաջին տեղակալն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության ռազմական կցորդին

Ս.թ. հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Իվ Քուվելիերին /նստավայրը` ք. Մոսկվա/: Բելգիայի Թագավորության ռազմական ներկայացուցչին առաջին անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունում ողջունելով` պարոն Տոնոյանը նշեց, որ պաշտպանական բնագավառում հայ-բելգիական ռազմական համագործակցության զարգացման համար մեծ հեռանկարներ կան ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների շրջանակներում: Գեներալ Քուվելիերը հաստատեց Հայաստանի պաշտպանության նախարարության հետ համագործակցելու բելգիական կողմի պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր