Համացանցում տեսանյութ է հայտնվել ,որտեղ Ուկրաինայի ոստիկանները կրակում են լրագրողներին և բժիշկներին
Կիևի բախումների ընթացքում` հունվարի 19-ից մինչև 22-ը 10-նյակ լրագրողներ և բժիշկներ ծեծի են ենթարկվել ուկրաինացի իրավապահների կողմից: Այս մասին հաղորդվում է Human Right Watch կազմակերպության մամլո ծառայությունը:
Փաստաթղթում նշվում է, որ Human Right Watch-ը նկարահանել է 13 դեպք, երբ ոստիկանը լրագրողի և բժշկի հանդեպ բռնություն է ցուցաբերում: Մամլո ծառայության տվյալները վկայում են, որ շատ դեպքերում իրավապահները նպատակաուղղված են կրակել, ծեծի ենթարկել լրագրողներին և բուժաշխատողներին, որոնք ցույցի մասնակից չեն հանդիսացել: