Այսօր` հունվարի 31-ին կույր բուլղարուհի պայծառատես Վանգայի ծննդյան օրն է:
Նա ծնվել է 1911թ-ին և այնքան նվազ և թույլ է եղել, որ ծնողները երկու ամիս նրան անուն չեն տվել, ենթադրելով, որ աղջիկը չի ապրի:
Սակայն նա ոչ միայն գոյատևեց, այլ անցավ կյանքի բազմաթիվ փորձությունների և դժվարությունների միջով և դարձավ 20-րդ դարի Եվրոպայի ամենահայտնի մարդկանցից մեկը: