1770 դիտում
21:44 30-01-2014
Վրաստանի ՆԳ նախկին նախարարը պարզաբանել է, թե ինչի մասին է սկանդալային տեսանյութը
Վրաստանի նախկին ՆԳ նախարար և նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, ով գտնվում է կալանքի տակ, դատական նիստի ժամանակ մեկնաբանել է երեկ համացանցում հայտնված սկանդալային տեսանյութում ասված իր խոսքերը:
Նա հայտնել է, որ ինքը այդտեղ ինչ որ գաղտնի հանձնարարություն չի տվել, որովհետև տեսախցիկների առջև նման բան չեն անում:
Մեր տեղեկություններով ռուս դիվերսանտների էին չեզոքացրել մեր հատուկ ծառայությունները: Խոսքը գնում էր անհետ կորածների մասին, այլ ոչ թե Գլդանիում այդ ժամանակ ձերբակալված Ոթանաձեի և նրա խմբավորման, ասել է Մերաբիշվիլին:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի [url=https://shamshyan.com/hy/article/140130004245/]վաղ հայտնել էինք[/url] սոցցանցերում հրապարակվել էր տեսանյութ, Վանո Մերաբիշվիլին մարդասպան է վերնագրով: Տեսանյութում երևում է, թե ինչպես է 2009 թվականի մայիսի 5-ին այդ ժամանակ Վրաստանի Ներքին գործերի նախարար Մերաբիշվիլին հրաման տալիս` երկու դիակ է պահանջվում : Տեսանյութում երևում է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և այն բարձրաստիճան անձինք: Վրացական ԶԼՄ-ներում տեղեկություններ չկա , թե ինչ դիակների մասին է խոսքը:
Նմանատիպ նյութեր
1974 դիտում
17:59 09-12-2020
Ռումինացի մրցավարը պարզաբանել է ՊՍԺ - «Իստանբուլ» խաղում իր սկանդալային արտահայտությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8042 դիտում
15:02 25-10-2016
Ռուս ֆուտբոլային մարզչի սկանդալային տեսանյութը հայտնվել է համացանցում. 18+
1355 դիտում
21:44 26-12-2022
Քերոբյանը պարզաբանել է՝ ինչ է չոր նավահանգիստը և ինչի համար է նախատեսված
Այս բաժնից
454 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1060 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
733 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել