ԱՄՆ-ի ոստիկանները հանցագործին ձերբակալելու համար կիրառել են անօդաչու
ԱՄՆ-ում Ռոդնի Բրոսարտ անվամբ ֆերմերը երկրի պատմության մեջ առաջին մարդն է, ում ոստիկանությունը ձերբակալել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ:
US News & World Report պարբերականի փոխանցմամբ՝ Վերջերս նրան 3 տարվա ազատազրկման են դատապարտել ձերբակալության ընթացքում իրավապահներին զենքով սպառնալու համար: Նրա 3 տղաներն իրենց մեղավոր են ճանաչել ոստիկանությանը բանավոր սպառնալու մեջ ու ենթարկվել 1 տարվա պայմանական ազատազրկման:
2011-ին նրա ֆերմա են մտել 6 օտար կովեր: Նա հրաժարվել է դրանք ետ վերադարձնել, երբ հարևանը ոստիկանություն է կանչել: Բրոսարտն իր 3 որդիների հետ միասին դիմադրել է ոստիկանությանը: Արդյուքում 16 ժամ տևած դիմակայությունից հետո ոստիկանությունը գործի է դրել Predator անօդաչու սարքը: