211652_close_icon

ԱՄՆ-ում 12 մլն դոլար արժողությամբ անօդաչու է կործանվել

views-count1787 դիտում article-date 17:38 29-01-2014
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի ափին անօդաչու սարք է կործանվել, որը հսկում էր ամերիկյան-մեքսիկական սահման: Խաղաղ օվկիանոսի վրա հսկելու ընթացքում սարքում տեխնիկական անսարքություններ են առաջացել: Անսարքության պատճառները դեռ հայտնի չեն: Այս մասին հայտնում է KTLA հեռուստաալիքը՝ վկայակոչելով սահմանային ծառայության ներկայացուցիչ Մայք Ֆրայելին: Wall Street Journal պարբերականի տվյալների համաձայն, անսարքության պատճառը կապված է մարդկոցների աշխատանքի հետ: Թռչող սարքի արժեքը, ըստ պարբերականի, 12 մլն դոլար է:

Նմանատիպ նյութեր