211652_close_icon

Իրանը և Թուրքիան Համագործակցության բարձրագույն խորհուրդ են ստեղծում

views-count1167 դիտում article-date 16:18 29-01-2014
Թուրքիայի և Իրանի միջև այսօր Թեհրանում ստորագրվել է երկու երկրների համագործակցության զարգացման մասին 4 հուշագիր և Առևտրային համագործակցության խորհրդի ստեղծման համաձայնագիր: «Թուրքիայի հետ մեր երկրի համագործակցությունը գնալով զարգացում է ապրում»,-հայտարարել է Ջահանգիրին Էրդողանի հետ համատեղ մամլո ասուլիսում՝ հավելելով, որ տնտեսական համագործակցության հարցում իրենց հաջողվել է հասնել կառուցվածքային համաձայնության և 2015 թվականին Թուրքիան և Իրանը առևտրային շրջանառության ծավալները կհասցնեն տարեկան մինչև 30 մլրդ դոլարի: Համաձայնագրերը ստորագրել են Իրանի արդյունաբերության նախարար Մոհամմեդ Ռեզա Նամաթզադեն և Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:

Նմանատիպ նյութեր