Լեհմանը կարծում է, որ «Արսենալ»-ը կարող է հաղթահարել «Բավարիա»-ի արգելքը
Գերմանիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Յենս Լեհմանը ենթադրում է, որ Չեմպիոնների լիգայի 1/ 8 եզրափակիչում «Արսենալ»-ը կարող է հաղթահարել «Բավարիա»-ի արգելքը: Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստի կարծիքով «զինագործները» դասեր են քաղել նախորդ տարվա ընթացքում մյունխենցիներից կրած պարտությունից հետո:
« Նախորդ տարվա համեմատ «Արսենալ»-ը ավելի ուժեղ է դարձել : Ներկայումս թիմը ավելի վստահ է իր ուժերի վրա և արդեն գիտի, թե ինչպես պետք է հաղթել «Բավարիա»-ին: Կարծում եմ այս անգամ «Արսենալ»-ը կարող է հաղթահարել մյունխենցիների արգելքը»,-ասել է Լեհմանը: