Կանխազգացում ունեմ, որ կկարողնանք հաղթահարել ՊՍԺ-ի արգելքը. Միշել Տեր-Զաքարյան
Ֆրասնիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչում «Նանտ»-ը կհանդիպի ՊՍԺ-ի հետ: «Նանտ»-ի հայազգի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը ՊՍԺ-ի հետ դիմակայությունից առաջ կիսվել է իր սպասումներով:
«Իհարկե, շատ նախընտրելի է, որ ՊՍԺ-ի հետ հանդիպումը անցնացնելու ենք սեփական հարկի տակ: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Հավատացեք ինձ, ես կանխազգացում ունեմ, որ մենք դուրս ենք գալու եզրափակիչ: ՊՍԺ-ի հետ շատ բարդ հանդիպում է սպասվում: Սակայն այն բաղկացած է լինելու մեկ խաղից և ամեն ինչ հնարավոր է»,-Միշել Տեր-Զաքարյանի խոսքերը մեջբերում է «Նանտ»-ի պաշտոնական կայքը:
«Նանտ»-ՊՍժ կիսաեզրափակիչ հանդիպումը կկայանա փետրվարի 4-ին: