Յենս Լեհմանը կարող է նշանակվել «Շտուտգարտ»-ի մարզական տնօրեն
Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեհմանը «Շտուտգարտ»-ի մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է ստացել, տեղեկացնում է Sport1.de-ն:
Ներկայումս «Շտուտգարտ»-ի ղեկավարության և Լեհմանի միջև բանակցություններ են ընթանում այդ հարցի շուրջ: Հիշեցնենք, որ Լեհմանը, ով ժամանակին հանդես է եկել նաև «Շտուտգարտ»-ի կազմում, վերջերս մարզական մենեջմենթի դասընթացներ է անցել: