Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել Մամիկոն Խոջոյանի մասին, ով ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, «հայկական դիվերսիոն խմբի կազմում փորձել է հատել հայ¬ադրբեջանական սահմանը, սակայն սահմանի այդ հատվածում տեղակայված զորամասերի զգոնության շնորհիվ առաջխաղացումը կասեցվել է», հայտնում է [url=http://panorama.am/am/society/2014/01/28/khojoyan/]Panorama.am[/url]-ը:
Նշենք, որ Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը այսօր դուրս է եկել տանից և մինչև այժմ նրա գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություններ չկան: Նրան վերջին անգամ սահմանագծի մերձակայքում տեսել է նույն գյուղի հովիվներից մեկը: Ոստիկանությունից արդեն հայտնել են, որ Խոջոյանը առողջական խնդիրներ է ունեցել (հոգեկան) և վերջին 2-3 տարիներին հաշվառված է եղել ու գտնվել բժիշկների վերահսկողության տակ:
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, «Խոջոյանը (77 տարեկան) եղել է հայկական դիվերսիոն խմբի ուղեկցողը և նահանջի պահին ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից. վերջինս եղել է զինված, իսկ ձերբակալման պահին` վիրավոր»:
Շարունակությունը` [url=http://panorama.am/am/society/2014/01/28/khojoyan/]այստեղ[/url]: