Մինչև Վարդան Պետրոսյանը մեղքը չընդունի, մենք հաշտեցման չենք գնա. տուժած վարորդ. panorama.am
Երևան-Եղվարդ ճանապարհին 2013-ի հոկտեմբերի 20-ին դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած «Նիվա» մակնիշի վարորդ Արթուր Հակոբյանը պնդում է հաշտեցում չի կարող լինել, եթե դերասանը իրեն մեղավոր չճանաչի:
«Եթե Վարդան Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ի՞նչ հաշտեցման մասին խոսք կարող է գնալ: Եթե մեղավոր համարեց իրեն, այդ ժամանակ հաշտեցում կլինի»,- [url=http://panorama.am/am/law/2014/01/17/v-petrosyan-case/]panorama.am[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Հակոբյանը:
Նա պնդեց, որ ինքը կանգնած է եղել ճանապարհի հողածածկ գոտում, և հենց Պետրոսյանն է արագության տակ եկել ու հետևից բախվել իր մեքենային:
«էդ 100 տոկոս էդպես է եղել ես սուտ ասելու ոչինչ չունեմ: Մենք կանգնած տեղը, եկել խփել ա, դեռ մի բան էլ ուզում են մեզ մեղադրել: Ու ավելին, երեք ամիս էլ շոուներ են անում: Մինչև մեղքը չընդունի, մենք հաշտեցման չենք գնա»,- պնդեց մեր զրուցակիցը:
Նա նաև ասաց, որ վթարի հետևանքով տուժած իր դուստրը դեռ չի կարողանում քայլել: Նրա խոսքով, փոքր երեխայի նման սկսել է փոքր քայլեր անել:
Ի դեպ, հունվարի 17-ից Փաստաբանների պալատի փաստաբան Ռուբեն Բալոյանը բացի Արթուր Հակոբյանից, դատարանում ներկայացնելու է նաև տուժողների իրավահաջորդներ Աննա Կարապետյանի և Նաիրա Հայրապետյանի, ինչպես նաև մյուս տուժողներ՝ Էմմա, Տաթևիկ և Հայկ Հակոբյանների շահերը:
Մանրամասները՝ [url=http://panorama.am/am/law/2014/01/17/v-petrosyan-case/]այստեղ[/url]: