Սայադ Շիրինյան. «Պայքարը համառություն, կամք է պահանջում». Aravot.am
«Հայաստան» դաշինքի անդամ Սայադ Շիրինյանը այսօր Հանրապետության հրապարակ գնացել էր՝ աջակցելու ազգային ազատագրական պայքարի կազմակերպիչներին: Aravot.am-ի հետ զրույցում նա մեկ անգամ եւս վերահաստատեց իր եւ իր քաղաքական ուժի այն դիրքորոշումը, որ իշխանությանը օր առաջ հեռացնելը ոչ թե պաշտոնի պայքար է, աթոռակռիվ, այլ պայքար է հայրենիքի փրկության համար:
«Միշտ ասել եմ, որ որտեղ կա պայքար Նիկոլի ու նիկոլիզմի դեմ, ես այնտեղ կամ: Այսօր ազատագրական պայքարի կազմակերպիչները Հանրապետության հրապարակում լինելու կոչեր հնչեցրին եւ ես, հավատարիմ իմ խոստմանը, այստեղ եմ: Կազմակերպիչները հայտարարել են, որ սա վերկուսակցական պայքար է, եւ մեր հասարակությունը վերջապես պետք է հասկանա, որ որեւէ անհատ, կուսակցություն, շարժում կամ դաշինք առանց հասարակության լայն շրջանների աջակցության որեւէ արդյունքի չի կարող հասնել: Ինչպես մենք չենք կարող ազատագրական պայքարը տրամաբանական ավարտին հասցնել, այնպես էլ ժողովրդի լայն շրջանակները 2020 հունիսի 20-ին աջակցեցին, որպեսզի այս դավաճանական ուժերը վերարտադրվեն եւ մտահղացումները ավարտին հասցնեն: Հետեւաբար, այս ուժին ընկերություններում սատարած մեր հայրենակիցները հիմա սրանց հեռացնելու հարցում ավելի ակտիվ պետք է լինեն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։