Ուկրաինայի արտգործնախարարը մտադիր է հանդիպել ՈՒկրաինայում ԱՄՆ-ի, Կանադայի, ԵՄ դեսպանների հետ
Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարը հանդիպում կունենա օտարերկրյա դեսպանների հետ, որոնք մշտապես հավատարմագրված են Կիևում: Ըստ դիվանագիտական աղբյուրների, հրավիրվածների թվում են ԱՄՆ-ի, Կանադայի, ԵՄ ներկայացուցիչները: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Հանդիպման ընթացքում նրանք քնարկելու են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, պետության ղեկավարության կողմից քաղաքական ճգնաժամի կարգավորման քայլերը: