211652_close_icon
views-count1284 դիտում article-date 19:16 27-01-2014

«Բարսելոնա»-ն հավակնում է Մանջուկիչին

«Բարսելոնա»-ն ցանկանում է իր հարձակման գիծը ուժեղացնել «Բավարիա»-ի խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչով, հայտնում է sport.es-ը: Կատալոնյան ակումբը վաղուց է հետաքրքրված խորվաթ ռմբարկուի ծառայություններով: Մանջուկիչին «Բարսելոնա»-ում ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն: Արգենտինացի մասնագետը այդպիսով ցանկանում է ավելի բազմազան դարձնել թիմի հարձակման գիծը: Նշվում է, որ Մանջուկիչին տեղափոխությանը կարող է նպաստել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով ամռանը դառնալու է «Բավարիա»-ի խաղացող: Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Մանջուկիչը անցկացրել է 16 խաղև խփել է 10 գոլ:

Նմանատիպ նյութեր