«Ռեալ»-ը ցանկանում է ձեռք բերել Մանջուկիչին
Մադրիդի «Ռեալ»-ը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ձեռք բերել «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչին, հայտնում է Tuttomercatoweb.com-ը:
Խորվաթիայի հավաքականի խաղացողին իրենց կազմերում ցանկանում են տեսնել նաև «Չելսի»-ն, «Բարսելոնա»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Յուվենտուս»-ը: Նշվում է, որ «Բավարիա»-ն Մանջուկիչի տրանսֆերի համար կարող է պահանջել 20 մլն եվրո: